211652_close_icon
views-count1306 դիտում article-date 17:08 23-01-2014

Իրանի նախագահը չի բացառում, որ Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն կբացվի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր Դավոսում մեկնարկած համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում շվեյցարական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր է: Իրանի նախագահի կարծիքով, սակայն, դրան հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջանորեն աշխատել: Ինչպես նշել է Ռուհանին, և՛ բարեկամությունը, և՛ թշնամությունը, չեն կարող հարատև լինել, և չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա բարդ հարաբերություններին, հնարավոր է փոխադարձ թշնամանքը հաղթահարել, եթե կողմերը դա ցանկանում են: Նշենք, որ Ռուհանին Դավոսի ֆորումին հատուկ հյուրի կարգավիճակով է մասնակցում:

Նմանատիպ նյութեր