211652_close_icon
views-count10365 դիտում article-date 12:21 07-04-2015

Օրինախախտ վարորդն իրո՞ք դատախազ է, թե՞ հերթական ինքնակոչն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ ապրիլի 6-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes ML 350 մակնիշի 26 OO 230 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են, որ նշված ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը: ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են վարորդին և նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայականը, սակայն վարորդը, արհամարհելով ՃՈ աշխատակիցների օրինական պահանջը, մեքենան թողել ու դեպքի վայրից մեկ այլ ավտոմեքենայով «թռել» է: Այլ բան չունենալով՝ ՃՈ աշխատակիցները ընթերակաների ներկայությամբ մեքենան տեղափոխել են համապատասխան վայր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ, 40-ամյա Միքայել Ջուլհակյանի անվամբ, ով դեպքի վայրից «թռնելուց» առաջ հայտնել է, որ ինքը դատախազության աշխատակից է: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձում է ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ նման աշխատակից ունե՞ն, թե՞ ոչ, թե՞ նա հերթական ինքնակոչն է: *** 12:40 Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ իրենց համակարգում նման անունով և ազգանունով աշխատակից չունեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր