211652_close_icon
views-count21425 դիտում article-date 10:45 07-04-2015

Կիևյան կամրջի վրա «ողջագուրվել» են «արտասահմանյան ու սովետական Ռենջերը». խցանումն անցնում է 1 կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են Range Rover մակնիշի 90 QD 006 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 88 ՏԼ 303 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վարորդները սպասում են ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը, նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ խցանումը հասնում է մինչև Օրբելիի փողոց: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը Range Rover-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և տեղի է ունեցել բախումը, սակայն այդ տեղեկության իրական լինելը պարզվելու է Ճանապարհային ոստիկանության անվարույթ գործերը քննող տեսուչի կողմից, եթե ԱՊՊԱ գործակալները պահանջեն, որպեսզի վթարի վայր ժամանի ՃՈ տեսուչը: Մի քանի հավաքվածներ էլ կատակում էին. «Արտասահմանյան Ռենջն ու սովետական Ռենջը Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ իրար են ողջագուրվել»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր