211652_close_icon
views-count21404 դիտում article-date 19:37 04-05-2014

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. խոշոր ավտովթարի պատճառով երկկողմանի խցանումն անցնում է 1,5 կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են 3 Opel մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով առաջացել է գրեթե 1,5 կմ-ից ավելի երկկողմանի խցանում, սակայն ճանապարհային ոստիկանությունը չէր բարեհաճում ժամանել, որպեսզի վերացնի խցանումը, որի պատճառով նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և միայն կենտրոնի հրատապ գործողությունների արդյունքում ՃՈ մի քանի բրիգադներ վթարի վայր ժամանեցին և երթևեկությունը մասամբ կարգավորեցին: Գրեթե 1,5 ժամից ավելի վարորդները սպասում էին իրենց ԱՊՊԱ-ների ներկայացուցիչներին, սակայն նրանք ուշացումով ժամանեցին, իսկ ֆոտոլրագրողի հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, «Սիլ» ապահովագրական ներկայացուցիչը պատասխանեց, թե իրենց ուշ են տեղեկացրել վթարի մասին, իսկ վարորդները հակառակն էին պնդում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ «Գազել»-ի վարորդը, ով բախվել է Opel-ներից մեկին և գող կատվի նման փախել դեքպի վայրից: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքներն ու վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր