2244 դիտում
10:48 07-04-2015
ԲՀԿ նախկին առաջնորդը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» կամ վիրավորանք:
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: «Բնականաբար, պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ քաղաքականության հետ այլևս որևէ կապ չունի, իսկ թե մասնավոր զրույցներում, որպես մարդ, որպես անհատականություն, ինքն ինչ թեմաների մասին է զրուցում կամ չի զրուցում, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ: Զրույցները, բնականաբար, կարող են լինել տարբեր թեմաներով ու ես չեմ կարող մեկնաբանել որևէ նման հարց»,- թերթի փոխանցմամբ պատասխանել է Ծառուկյանի խոսնակը։
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»