Առաջիկա հանգստյան օրերին Վալենսիայում կանցկացվի Եվրոպայում խոշորագույն օդապարուկների փառատոնը
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, առաջիկա հանսգտյան օրերին՝ ապրիլի 11-12-ին Վալենսիայի Մալվարոսսա լողափում կանցկացվի Եվրոպայում խոշորագույն՝ օդապարուկների փառատոնը:
«Էկոլոգիապես մաքուր թռչող սարքերի» թռիչքի սիրահարները կհավաքվեն այս ամենամյա բացառիկ միջոցառմանն արդեն 18-րդ անգամ:
Լողափի վրայիվ կթռչեն փչովի հրեշներն ու դինոզավրերը, կոկորդիլոսները, վագրերը և կետաձկները, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 30 մ.-ի:
Այս յուրահատուկ թռչող սարքերի հեղինակների վալենսիական հանդիպմանը անվանում են նաև «քամու միջազգային փառատոն»՝ այդ կերպ ընդգծելով իրադարձության կարևորագույն տարրը, առանց որի օդ չի բարձրա ոչ մի տաղանդավոր գաղափարի իրագործում:
Սպասվում է, որ ծավալվող իրադարձություններին կհետևի մոտ 60 հազար հանդիսական: