211652_close_icon
views-count2489 դիտում article-date 11:11 17-09-2015

Չեմպիոնների լիգա. Հալկի «թնդանոթը» Վալենսիայում և բելգիական հերոսները. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրում` H խմբում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» արտագնա խաղում հաղթեց «Վալենսիային»: Իր թնդանոթային հարվածներով երկու անգամ աչքի ընկավ «Զենիթին» բրազիլացի հարձակվող Հալկը: Իսկական հերոսություն արեցին բելգիական «Գենտի» ֆուտբոլիստները: Ֆրանսիական «Լիոնի» հետ խաղի ամբողջ 2-րդ խաղակեսն անցկացնելով 10 հոգով, խաղի վերջին րոպեներին` 9 հոգով, բելգիական թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը և չպարտվել, չնայած 88-րդ րոպեին նրա դարպասին 11 մետրանոց էլ նշանակվեց, որը, սակայն, «Լիոնի» ֆուտբոլիստները չիրացրեցին: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 1-ին տուր, H խումբ H խումբ «Վալենսիա» (Իսպանիա) – «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:3 Ժոաո Կանսելո, 55, Անդրե Գոմեշ, 73 – Հալկ, 9, 45, Ակսել Վիտցել, 76 «Գենտ» (Բելգիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1 «Գենտ» (Բելգիա) – «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:1 Դանիել Միլիչևիչ, 68 – Կրիստոֆ Ժալե, 58
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր