211652_close_icon
views-count840 դիտում article-date 15:44 06-04-2015

Վիետնամը մտադիր է 2015-ի առաջին կիսամյակում ԵՏՄ-ին անդամակցման պայմանագիր ստորագրել

Վիետնամը կստորագրի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը 2015 թ. առաջին կիսամյակում: Ինչպես հայտնում է «ria.ru»-ն, այս մասին հայտարարել է Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը` Մոսկվայում ՌԴ իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպումների արդյունքներով: Վարչապետը հայտատարել է, որ ինքը և Մեդվեդևը որոշել են հանձնարարել երկու կողմերի նախարարություններին, ձեռնարկատերերին և գերատեսչություններին` կարճ ժամանակում միջոցառումներ իրականացնել Վիետնամի և ԵՏՄ-ի միջև 2015-ի առաջին կիսամյակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման համար: Վիետնամի վարչապետը նաև նշել է, որ վերջին շրջանում Վիետնամի առևտրաշրջանառությունը փոքր-ինչ կրճատվել է: Նգուեն Տան Զունգը հավելել է, որ Վիետնամի իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչներին հանձնարարել են պրոֆիլային գերատեսչությունների հետ ԵՏՄ-ի հետ տնտեսական ինտեգրացիա մշակել։

Նմանատիպ նյութեր