8614 դիտում
22:40 23-05-2018
«Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱՄՆ պետքարտուղար
Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է պետքարտուղար Մայքլ Պամպեոյի հետ:
«Մի քանի օրից Վրաստանը կնշի Առաջին հանրապետության 100-ամյակը: Վրաստանը երկար ճանապարհ է անցել նախքան ԱՄՆ արժանի գործընկեր և դաշնակից դառնալը», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում կայացած հանդիպման ավարտին, գրում է [url=https://jam-news.net/?p=103644&lang=hy]JAMNEWS[/url]-ը:
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի կառավարման ժամանակահատվածում երկկողմանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել: «Ապագայում մենք էլ ավելի մեծ ներուժ ենք տեսնում», – ընդգծել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ հենց ԱՄՆ մշտական աջակցության շնորհիվ են Վրաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի բնույթ սկսել կրել, ամրապնդվել են պետական ինստիտուտները, Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար տնտեսական զարգացման լուրջ հնարավորություններ են ստեղծվել:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է այն պահին, թե երբ է Վրաստանն անդամակցելու ՆԱՏՕ-ին:
«Մեր որոշումն անփոփոխ է: Նախագահ Թրամփը միանշանակ աջակցում է Բուխարեստի 2008թ-ի գագաթնաժողովի որոշումներին, ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է այն օրվան, թե երբ է Վրաստանն ընդունվելու ՆԱՏՕ: Մեր այսօրվա հանդիպմանը մենք դիտարկել ենք բոլոր հարցերը, որոնք կապում են ազգային անվտանգությունը, դինամիկ տնտեսությունն ու ժողովրդավարությունը», — հայտարարել է Պոմպեոն:
Մայք Պոմպեոյի խոսքով՝ Վրաստանում ԱՄՆ ուղերձն այսօր բացարձակ հասկանալի է. ԱՄՆ-ն հաստատակամորեն և անխախտորեն աջակցում է Վրաստանին, և ապագայում դա չի փոխվի: Պոմպեոն հայտարարել է նաև, որ Վրաստանի անվտանգության ապահովման համար գլխավորը բաց հասարակությունն է և ուժեղ տնտեսությունը: Նա ընդգծել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը, ինչն ապահովվում է անկախ դատական համակարգով, հաշվետու իշխանությունով և բազմակարծությամբ:
«ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի այն ձգտմանը, որ նա հնարավորություններ ստեղծի յուրաքանչյուր քաղաքացու ձայնն, այդ թվում՝ քաղաքականությունում և ԶԼՄ-ներում, լսելի դարձնելու, իշխանական ինստիտուտներում զսպման և հակակշիռների մեխանիզմներ և վերահսկողություն սահմանելու համար», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շնորհավորելով Վրաստանի անկախության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
20:24 05-01-2024
Անկարան չի հստակեցնում, թե Շվեդիան երբ կանդամակցի ՆԱՏՕ-ին
3226 դիտում
10:47 26-09-2023
Ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում․ Կարեն Ջալավյան (Քյոխ)
Այս բաժնից
1111 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1201 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1072 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ