Չեխիայի "Լիդի" սուպերմարկետում ոստիկանությունը առգրավել է 100 կգ կոկաին
Չեխիայի "Լիդի" սուպերմարկետում ոստիկանությունը առգրավել է 100 կգ կոկաին, որը թաքցված է եղել բանաների արկղերում:
Ոստիկանությունից հայտնել են, որ թմրանյութը ուղարկվել է Կոլումբիայից և սխալմամբ հայտնվել է սուպերմարկետում:
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Ֆրասիայում: "Աշան" հիպերմարկետի աշխատակիցները բանանի արկղերի մեջ հայտնաբերել էին 80 կգ կոկաին: Ոստիկանության կարծիքով, թմրանյութի խմբաքանակը Կոլումբիայից է: