Ֆրանսիայում ոստիկանությունը 1,4 տոննա կոկաին է առգրավել
Ֆրանսիայի Գավրա նավահանգստում ոստիկանությունը 1,4 տոննա կոկաին է առգրավել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։
Ներկայումս ոստիկանները ձերբակալել են ենթադրյալ թմրավաճառներին։
Դեռ հայտնի չէ, թե թմրանյութը որտեղից էր ներկրվել։