Կոլումբիայի ոստիկանությունը 7 տոննա կոկաին է առգրավել
Կոլումբիայի իրավապահները հատուկ օպերացիայի անցկացման ժամանակ խոշորագույն Կարթահենա նավահանգստում առգրավել են 7 տոննա կոկաին, որը վերջին 8 տարվա ընթացքում թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է: Այս մասին հայտնել է Կոլումբիայի ՊՆ Խուան Կառլոս Պինսոնը:
«Այդ բեռն ուղարկվում էր Նիդերլանդների Ռոթերդամի նավահանգիստ և այն առգրավվել է համարյա ուղարկման պահին»,֊ ասել է Պինսոնը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ թմրանյութերը թաքցրել էին անանասի արկղերում: Օպերացիան իրականացվել է երկուշաբթի, սակայն թմրանյութի հաշվարկն ավարտին է հացվել միայն չորեքշաբթի օրը։