211652_close_icon
views-count12468 դիտում article-date 22:32 18-05-2014

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ. ըստ հավաքվածների Lexus-ի ղեկին եղել է երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մելքումովի փողոցում բախվել են Lexus LX470 մակնիշի 77 ՍՕ 775 համարանիշի, Պռոշյան գյուղի բնակիչ 60-ամյա Շոթա Մխիթարյանի վարած Opel Vectra մակնիշի 35 DA 333 համարանիշի և ՎԱԶ 2107 մակնիշի 25 ԼԼ 722 համարանիշի ավտոմեքենաները Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վանասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ շտապօգնությունը ժամանել է օպերատիվորեն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ը վարելիս է եղել երեխա, սակայն վթարի վայրում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հուսիկ Սեդրակյանը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ մեքենան ինքն է վարել, ինչը զայրացրեց այնտեղ հավաքված ականատեսներին: Ոստիկանությունը պարզում է վիրավորների, Lexus-ի և 07-ի վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր