211652_close_icon
views-count7985 դիտում article-date 19:47 05-04-2015

Ավտովթարի հետևանքով Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց տեղափոխված ուղևորը մահացավ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 69-ամյա Ֆրունզիկ Կարապետյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել էր ապրիլի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/04/48567/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր էին նախապատրաստվել երեկ՝ ապրիլի 3-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, 45-ամյա Արտակ Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 20 DD 022 համարանիշի ավտոմեքենայով միևնույն ուղղությամբ երթևեկող Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Նորայր Նիազյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 AA 717 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին: Վթարի հետևանքով Ա. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևոր՝ 69-ամյա Ֆրունզիկ Կարապետյանը Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության ծառայողների կողմից տեղափոխվել էր Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության:

Նմանատիպ նյութեր