7239 դիտում
16:32 05-04-2015
88-ամյա Արեգնազ տատիկը թոռներին, ծոռներին խոստացել է, որ հուսախաբ չի անելու. 100 տարի ապրելու է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում 88-ամյա Արեգնազ տատիկին ողջ գյուղը գիտի: Ամեն տարի Սուրբ Զատկի օրը նրա տունը մարդաշատ է. այցելում են ոչ միայն հարազատները, այլև գյուղաբնակները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արեգնազ տատին ասում էր. «10 զավակ, 13 թոռ ունեմ, 9 ծոռ, ու իրանց խոստացել եմ, որ 100 տարի պիտի ապրեմ ու էդքան Սուրբ Զատիկ եմ դիմավորելու, որովհետև մեր հույսը, իմ հույսը Տեր Աստվածն է, ու մեզ պահապանը, մեր թոռներին, ծոռներին, նույնպես ինքն է: Ունեմ թոռներ, որ այսօր սահմանն են պահում, ու Աստծուց առաջինը խնդրում եմ սահմաններում անդորր լինի, աշխարհին խաղաղություն, որ մեր զինվոր բալեքը լավ ծառայեն ու շուտ գան տուն:
Վստահ եմ, որ թոռներիս, ծոռներիս հուսախաբ չեմ անի, խոստումս կկատարեմ, 100 տարի կապրեմ, որովհետև կողքս աղջիկներս են` Ասյան ու Անահիտը: Էս ազիզ օրով (նկատի ունենալով Հիսուսի հարությունը), էլի շնորհավորում եմ սահմանը պահող զինվոր տղերքին ու առավոտ շուտ Տերունական աղոթքն եմ ասել հայ ժողովրդի համար»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
13:16 19-05-2022
Ոստիկանապետը խոստացել է, որ կպատժեն իրենց լիազորություններն անցած ոստիկաններին. Արեգնազ Մանուկյան. News.am
Այս բաժնից
26643 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ