Վարդանանց փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 5-ին՝ ժամը 10.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 1945 թ. ծնված Կ. Ա.-ի դին: