Հրդեհ՝ Երևանի Մառի փողոցի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում․ ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք․ կրակը գազի և էլեկտրականության հետ կապ չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղք։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Նազարյանն ու պարեկ Արթուր Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհն էլ բռնկվել է պատշգամբում կուտակված կենցաղային իրերի մեջ և տեղում պարզվել է, որ կրակը գազի և էլեկտրականության հետ կապ չունի։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի