2812 դիտում
23:40 08-05-2019
Հայաստանին ԱՄՆ կողմից լրացուցիչ կտրամադրվի 7,5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։
Փաստաթուղթը ստորագրել ենՀայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան գրասենյակի տնօրենԴեբորա Գրիզերըև ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջությանոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար` Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկինիր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։Ալեքս Սոկոլովսկու խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», - ասել է Ալեքս Սոկոլովսկին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։
2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար:
ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36 ԱՄՆ դոլար:
Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվինաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝2020 թվականիսեպտեմբերի 30-իցմինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։
Նմանատիպ նյութեր
1437 դիտում
21:48 23-05-2014
Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ
Այս բաժնից
535 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)
1144 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am