Ուժեղ հրդեհ` General Electric ընկերության գործարանում. տեսանյութ
Ամերիկյան Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում General Electric ընկերության գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկել: Շենքը մասամբ փլուզվել է:
Կրակի մարման գործողություններում ներգրավված է եղել ավելի քան 120 հրշեջ: Նախնական տվյալներով, տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է: