1631 դիտում
18:12 12-09-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «General Electric Aviation» ընկերության պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի «General Electric Aviation» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի և Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:
Պատվիրակության այցելության նպատակն էր ներկայացնել «L410» տուրբո շարժիչով ինքնաթիռը և քննարկել մեր երկրում դրա գործարկման հնարավորությունները:
Պատվիրակության անդամ «General Electric Aviation Czech»-ի Չեխիայի և Սլովակիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Միլան Սլապակը ներկայացրեց «L410» ինքնաթիռը և նշեց, որ ինքնաթիռն ունի իր դասի ամենամեծ սրահը՝ 19 նստատեղով և կարող է վայրէջք կատարել կարճ, ոչ ասֆալտապատ թռիչքուղիներում և լեռնային շրջաններում:
Այն սովորաբար օգտագործվում է որպես ուղևորատար ինքնաթիռ, բայց կիրառվում է նաև որպես բեռնատար, սանիտարական ավիացիայի, օդապարիկային գործունեության, հսկողության և այլ նպատակներով:
Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ԱԻ նախարարությունն ունի փոքր ավիացիայի անհրաժեշտություն: Ինքնաթիռները պետք է օգտագործվեն հրդեհաշիջման աշխատանքներում և մարդկանց տարհանելու նպատակով:
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, հաշվի առնելով երկրի փոքրությունը, տարհանումը կազմակերպվում է այլ միջոցներով, իսկ հրդեհաշիջումն առավել արդյունավետ դարձնելու հարցում ԱԻ նախարարութունը պատրաստ է քննարկել գործնական առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն առաջարկեց հյուրերին ներկայացնել իրենց արտադրության ինքնաթիռների տեխնիկատակտիկական տվյալները, որպեսզի մասնագետների ուսումնասիրության արդյունքում քննարկվեն համագործակցության հեռանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3638 դիտում
14:04 04-04-2015
Ուժեղ հրդեհ` General Electric ընկերության գործարանում. տեսանյութ
Այս բաժնից
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
883 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր