ԱՄՆ֊ի Ինդիանա նահանգի Մերիոն քաղաքում գտնվող General Motors գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է WISH-TV հեռուստաալիքը։
Ըստ գործարանի ներկայացուցչի խոսքերի՝ դիօքսիդ քլորի պայթյուն է գրանցվել։ Բոլոր աշխատակիցները տարհանվել են։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ պայթյունի հետևանքով տուժել էր 4 մարդ։