211652_close_icon

Իրանի քաղաքականության մեջ արված փոփոխությունները օգնեցին առաջընթացի հասնել բանակցություններում. Շտայնմայեր

views-count1152 դիտում article-date 15:28 03-04-2015
Իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում հնարավոր եղավ առաջընթաց գրանցել միմիայն շնորհիվ այն փոփոխությունների, որոնք տեղի ունեցան Իրանի վարած քաղաքականության մեջ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանացի դիվանագետի խոսքով՝ Իրանում ամրապնդվել են այն քաղաքական գործիչների դիրքորոշումները, ովքեր գտնում են, որ հարկավոր է երիտասարդ սերնդին առաջարկել ավելի շատ բան, քան միջուկային գերտերության մասին նրանց պատկերացումներն են: «Հենց այդ քաղաքական գործիչներն են, որ փորձում են երիտասարդությանը տալ ապագայի հեռանկարներ: Իսկ դրա համար անհրաժեշտ են տնտեսական փոխանակումներ, հասանելիություն՝ տեխնոլոգիաներին և, իհարկե, պատժամիջոցների վերացում»,-ընդգծել է Շտայնմայերը:

Նմանատիպ նյութեր