211652_close_icon
views-count823 դիտում article-date 20:36 23-12-2024

Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման բանակցություններում որոշակի առաջընթաց կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է Կնեսետի (խորհրդարան) նիստում:

Նա ընդգծել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել պատանդների փոխանակման բանակցություններում, սակայն հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի գործարքը կնքելու համար:

Վերջին շաբաթներին Կահիրեում և Դոհայում ինտենսիվացել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները միջնորդների միջոցով, և խնդրին ծանոթ աղբյուրները հայտնել են առաջընթացի մասին:

Նմանատիպ նյութեր