1247 դիտում
10:55 03-04-2015
Հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար. «Առավոտ»
Ներկայացնում ենք հատված` «Առավոտ» թերթի խմբագրականից.
««Դեֆիցիտի մտածողության» [scarcity mindset՝ թարգմանությունն իմն է և կարող է հաջող չլինել, բայց իմաստը պարզ է] համաձայն բարիքների քանակն աշխարհում սահմանափակ է, և այն, ինչը չի հասել քեզ, հասել է ուրիշին: Ստացվում է, որ ամբողջ մարդկությունը, իրար հրհրելով, ձգտում է մոտենալ այդ մեկ կարկանդակին` փորձելով կծել առավել մեծ կտոր, և եթե դուք որևէ ոլորտում տեսնում եք որևէ մեկի հաջողությունը, դուք վստահ եք, որ այդ մեկն այդ հաջողությունը փախցրել է ձեզնից, ձեզ զրկել է ինչ-որ բանից, ձեզ թալանել է: Հենց այդ մտածողությունն ենք մենք ներդնում երեխաների մեջ տանը, մանկապարտեզում, դպրոցում, հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար:
Դրա հակապատկերն է «առատության մտածողությունը» [abundance mindset], ըստ որի՝ ամեն ինչ աշխարհում լիքն է, բոլորին հերիքում է, մեկի ունենալը մեխանիկորեն չի նշանակում մյուսի «պակասորդը», և կյանքը ուրիշի հետ համեմատվելու և չափվելու մրցավազք չի: Ավելին՝ երբ դու քո հաջողությամբ, քո գիտելիքներով և ուրախությամբ կիսվում ես ուրիշների հետ, դրանից ոչինչ չի պակասում, ընդհակառակը՝ ավելանում է: Դրանով ընտանիքներում, մարդկանց տարբեր խմբերում, աշխատանքային կոլեկտիվներում և հասարակության մեջ ընդհանրապես մարդիկ հասնում են համատեղ հաղթանակի, ոչ թե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում:
Բացի ամեն ինչից, նման մտածողությունը համահունչ է այսօրվա հետարդյունաբերական, տեղեկատվական դարաշրջանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում որքան շատ են մասնագետները, այնքան շատ է աշխատանքը և հետևաբար՝ աշխատատեղերը: Ահա թե ինչու է դա կարևոր մեր փոքր երկրի համար՝ այստեղ հնարավորությունների անսահմանափակ օվկիանոս է»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6254 դիտում
22:18 12-04-2017
Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին. վարչապետ Կարեն Կարապետյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան