ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, այս տարվա մարտի 12-ին հերթական անգամ տուգանվել է՝ մաքսային օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ թերթի` վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում, վերը նշված մաքսատան պետի որոշմամբ Մակար Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամի չափով:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: