211652_close_icon
views-count74138 դիտում article-date 01:17 03-04-2015

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում. վարորդը Ford Transit-ով բախվել է բնակելի տան պարսպին ու դարպասին. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում բախվել է բնակելի շինության պատին և երկաթե դարպասին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Վահան Տիգրանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածներից 2-ը 16-17 տարեկան տղաներ են, իսկ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: *** 03/04/2015 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտենց՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ մահացածներն են՝ Ուլիխան Խուդոյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում են և Տանձուտ գյուղի բնակիչ, 18-ամյա Արամ Եղիազարյանը: Իսկ վիրավորներն են նույն գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Էդգար Գրիգորյանը և 19-ամյա Մանուկ Հայրապետյանը: Ըստ տեղեկությունների՝ Ford Transit-ը վարել է Մ. Հայրապետյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր