Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 13 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել արգելափակումից:
***
Ապրիլի 2-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 32 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Ապրիլի 2-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «ՀայՓոստ»-ի մասնաճյուղի մոտակայքում քաղաքացին վայր է ընկել սայլակից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1956 թ. ծնված Ս. Խ.-ին տեղափոխել են տուն: