Իրաքի բանակը մոտ է Թիքրիթի վերջնականապես ազատագրմանը ԻՊ զինյալներից
Իրաքի բանակը մոտ է Թիքրիթի վերջնականապես ազատագրմանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից, որոնք քաղաքը գրավել էին ամռանը: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարը:
Իրաքի հրամանատարությունը Թիքրիթը համարում է գլխավոր հենակետ, որը կուժեղացնի իսլամիստների վերահսկողությամբ գտնվող Իրաքի մեծությամբ 2-րդ քաղաքի` Մոսուլի հարձակումը:
«Իսլամական պետության» ներկայացուցիչը հայտարարել է, որ խալիֆայության սահմանները կհասնեն մինչև Արևմտյան Աֆրիկա, որտեղ կգործեն համապատասխան օրենքները: Այս հայտարարությունը հաջորդել է Նիգերիայի «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստների` «Իսլամական պետությանը» միանալու որոշմանը: