Իրանը նորագույն հրթիռներ է մատակարարում Իրաքին՝ Թիքրիթը ԻՊ զինյալներից ազատագրելու համար
Իրանն իրաքյան բանակին նորագույն հրթիռներ է մատակարարում, որոնք օգտագործվում են Թիքրիթ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու գործողություններում Այդ մասին գրում է New York Times թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Իրաքի զինված ուժերը ստանում են «Ֆաջր-5» տեսակի հրթիռներ, որոնք ունակ են հարվածելու մինչև 75 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը և «Ֆաթեհ-110» հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 300 կմ: