Պաղեստինը` Միջազգային քրեական դատարանի 123-րդ անդամ
                        Պաղեստինյան ինքնավարությունը դարձել է Միջազգային քրեական դատարանի 123-րդ անդամը: Այժմ Պաղեստինի իշխանությունները պատրաստվում են դատարան ներկայացնել փաստաթղթեր, որոնք վկայում են Իսրայելի 2014թ-ին իրականացրած ռազմական հանցագործությունների մասին: 
Հարկ է նշել, որ ավելի վաղ Միացյալ Նահագները հայտարարել էր, որ Պաղեստինի` Միջազգային քրեական դատարանին անդամակցելը կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում, քանի որ պաղեստինցիներին թույլ կտա մեղադրանքներ ներկայացնել իսրայեցլի բարձաստիճան պաշտոնյանների նկատմամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

