Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին միանալու իրավունք չունի. Օբամա
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեմ է Միջազգային քրեական դատարանին Պաղեստինի միանալուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Սպիտակ Տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասված է, որ հայտարարությունը Օբաման արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
«Նախագահ Օբաման հաստատել է ԱՄՆ-ի դրքորոշումը այն հարցում, որ Պաղեստինը դեռևս որպես պետություն ճանաչված չէ, այդ իսկ պատճառով Հռոմի կարգավիճակին միանալու իրավունք չունի: Միացյալ Նահանգներն այդ քայլը կդիտեն որպես որ կառուցողական»,-ասված է հայտարարության մեջ: