211652_close_icon
views-count1211 դիտում article-date 12:51 02-04-2015

Դիլիջանում մի շարք գողություններ հեղինակած եռյակը հայտնաբերվեց

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Մարտուն Մ.-ին, 1995 թ. ծնված Թաթուլ Ս.-ին և 1998 թ. ծնված Ռուբեն Գ.-ին: Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014 թ. հունվար ամսին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն և գողացել օղի թորելու սարք: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաև եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ: Այսպես. - Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն և Ռուբեն Գ.-ն 2014 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե և երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն և գողացել 15 մետր պղնձե հաղորդալար, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. ամռանից մինչև 2015 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հինգ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք և գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ և լուսամփոփ, - Մարտուն Մ.-ն և Թաթուլ Ս.-ն 2014 թ. հունվարից մինչև 2015 թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ և գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար: Գողոնը մասամբ առգրավվել է: Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր