211652_close_icon
views-count1195 դիտում article-date 12:23 26-05-2016

Դեղատան դրամարկղից և խանութի հաճախորդուհու պայուսակից գողություններ կատարած կինը հայտնաբերվեց

Երևանի Կոմիտասի պողոտայի 27 հասցեում գտնվող դեղատան տնօրենից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դրամարկղից գողացել են 85.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ Մարիամ Խ.-ն ապրիլի 11-ի երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 59 հասցեում գործող հագուստի խանութում 1969 թ. ծնված Նելլի Գ.-ի պայուսակից գողացել է 10.000 դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիրը և 30.000 դրամ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր