1143 դիտում
13:10 02-04-2015
Զատկի տոնի կապակցությամբ Լուգանսկը կբացի Ռուսաստանի հետ մի քանի սահմանային անցակետերը
Լուգանսկի մարզը Զատկի սուրբ տոնին բացելու է Ռուսաստանի հետ պետական սահմանը: Այս մասին հայտնել է Լուգանսկի ռազմա-քաղաքացիական ադմինիստրացիայի ղեկավար Գենադի Մոսկալը, հաղորդում է УНН-ը:
Վերջինս նշել է, որ դրա մասին արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանապահ ծառայության հետ:
«Ես խնդրել եմ, որպեսզի Զատիկին և հիշատակության օրերին սահմանը բացվի այն հատվածներում, որոնց սահմանակից են ռուսական գյուղերը: Եվ այնտեղ, և այստեղ ուկրաինացիներ են ապրում: Մարդիկ հնարավորություն կունենան առանց փաստաթղթերի երթևեկել այդ հատվածներում և այցելել իրենց հարազատների գերեզմանները»,-նշել է Մոսկալը:
Խոսքը, հիմնականում, գնում է Ստանիչնո-Լուգանսկ, Մելով, Տրոիցկա, Նովոպսկով, Բելովոդի շրջանների հսկիչ անցակետերի մասին:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
12:35 04-11-2014
Իսրայելը բացել է Գազայի հետ սահմանային 2 անցակետերը
1204 դիտում
11:17 18-09-2015
Խորվաթիան փախստակաների հսկայական հոսքի պատճառով փակել է Սերբիայի հետ բոլոր սահմանային անցակետերը
3425 դիտում
13:40 24-12-2021
Իրանը 15 օրով փակել է Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը
Այս բաժնից
736 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
970 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
721 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը