Իրանի իշխանությունները որոշում են կայացրել 15 օրով փակել Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը, գրում է auroranews.am-ը:
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը տարակուսանք է հայտնել Իրանի կողմից միակողմանիորեն սահմանային անցակետերի փակման հետ կապված։
Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետը կարծիք է հայտնել, որ Իրանը հավանաբար ցանկանում է արգելել իր քաղաքացիներին Նոր տարին Թուրքիայում անցկացնել, ինչի համար առանց պատճառաբանության է փակել սահմանները Թուրքիայի հետ։