Իսրայելը բացել է Գազայի հետ սահմանային 2 անցակետերը
Իսրայելի իշխանությունների որոշմամբ Գազայի հատվածի հետ համատեղ սահմանային 2 անցակետերը կրկին բացվել են: Այս մասին հայտարարել է Անկլավի սահմանային կարգավորման վարչության ղեկավար Ռաիդ Ֆաթթուհը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Գազայի հետ սահմանը փակվել էր անցյալ շաբաթ պաղեստինյան տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելուց անմիջապես հետո:
«Քերեմ-Շալոմ» և «Էրեզ» անցակետերի բացումը վերականգնել է արտաքին աշխարհի և 1,5 մլն բնակչություն ունեցող Գազայի հատվածի միջև հաղորդակցությունը, որը հոկտեմբերի վերջին արգելափակվել էր Եգիպտոսի կողմից:
Ըստ տեղեկությունների՝ թույլատրվելու է անցակետով անցկացնել ամեն ինչ, բացի շինարարական նյութերից: