840 դիտում
14:33 02-04-2015
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահին
Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության նախագահ, գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանին:
Ընկերությունը Հայաստանում նախաձեռնել է հայկական առաջին պլանշետների (Արմթաբ) և սմարթֆոնների (Արմֆոն) արտադրությունը:
Հանդիպման ընթացքում Վահան Շաքարյանը նախարարին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ընդլայնվել է Հայաստանում ԱՄՆ-ից կատարվող ներդրումների ծավալները, մեծացել է ընկերության արտադրանքի տեսականին՝ ընդգրկելով նաև դպրոցական լաբորատորիաների, տարբեր մարտկոցների արտադրությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում «Պատրաստված է Հայաստանում» մակնիշը կրող վերոնշյալ ապրանքատեսակներն իրենց տեղը կգրավեն միջազգային շուկայում:
Քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Նյու Թեքնոլոջի Էդյուքեյշն ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դինամիքս» ընկերության ջանքերով իրականացվող «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» ծրագրի հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
2683 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2091 դիտում
10:37 13-09-2019
Ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը․ «Իրատես»
Այս բաժնից
1027 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1030 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք