211652_close_icon
views-count1252 դիտում article-date 09:29 02-04-2015

Վայոց Ձորի մարզում 9 հեկտար հողը վաճառվել է միջինը 4,8 դրամով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ պաշտոնական վիճակագրության տվյալների, միայն այս տարվա փետրվարին Հայաստանի մի քանի մարզերում վաճառվել են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող 92,86 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր: Վաճառված հողերի մեծ մասը՝ 53,67 հեկտարը, եղել են Արմավիրի մարզի պետական կամ համայնքային սեփականության: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արմավիրում պետական հողերը վաճառվել են միջինը 1 ք/մ-ը 5,3 դրամով: Իսկ, ահա. Վայոց Ձորի մարզում 9 հեկտար հողը վաճառվել է միջինը 4,8 դրամով: Այն, որ Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները թալանում են պետական ունեցվածքը, վաղուց հայտնի իրողություն է: Կասկածից վեր է, որ վաճառված պետական հողերը հետագայում դառնում են այս կամ այն պաշտոնյայի սեփականությունը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի բոլոր քիչ թե շատ կշիռ ունեցող պաշտոնյաները տասնյակ, իսկ երբեմն նաեւ՝ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն: Այդ հողերի հաշվին պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշում են, թե իբր գյուղատնտեսությունից անհավանական չափերի եկամուտներ են ունեցել, ասենք՝ մի քանի հարյուր կամ միլիոն դոլարի չափով, եւ այդպիսով օրինականացնում են պետբյուջեից գողացված «սեւ փողերի» մի մասը: Այլ կերպ ասած՝ հողերը պաշտոնյաներին հարկավոր են՝ հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտները «լվանալու» համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր