Էրդողանը պատրաստվում է ազատ խոսքի նկատմամբ նոր հարձակման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ազատ խոսքի նկատմամբ նոր հարձակման, գրում է The Wall Street Journal-ը:
Թուրք օրենսդիրները հաստատել են ազատ խոսքի և հավաքների սահմանափակման վերաբերյալ օրինագիծը, որը ոստիկանությանը թույլ է տալիս բախումների ժամանակ կրակել վտանգավոր իր ունեցող քաղաքացիների ուղղությամբ, ինչպես նաև առանց դատախազի թույլտվության նրանց 48 ժամ ձերբակալված պահել: