Դոնբասում ավելի քան 70 բնակավայր փոթորկի պատճառով զրկվել է էլեկտրաէներգիայից
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ փոթորկից հետո Դոնբասի տարածաշրջանից ավելի քան 69 բնակավայր զրկվել է էլեկտրաէներգիայից:
Ըստ այդ հաղորդագրության, առավոտյան Դոնեցկի 51 բնակավայր և Լուգանսկի 18 բնակավայր մնացել են առանց էլեկտրամատակարարման:
Հիշեցնենք, որ նախօրեին թաց ձյան և ուժեղ քամու պատճառով արևելյան շրջաններում էլեկտրաէներգիայից զրկվել էր 342 բնակավայր: