1448 դիտում
11:12 01-04-2015
Աղմկահարույց զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը մայիսին գալու է Հայաստան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։
Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին: Երեկ, երբ մեր թղթակիցը Աժ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
13:43 24-06-2021
2021 թ. մայիսին ունենք 86962-ով կամ 15 տոկոսով ավելի աշխատատեղ, քան 2018 թ. մայիսին. Փաշինյան
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»