637 դիտում
17:45 31-03-2015
Հայկական երաժշտության երեկո Բուխարեստում
Մարտի 26-ին Բուխարեստի ռադիոտան դահլիճում կայացավ «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որը կազմակերպվել էր «Օկտավա» ասոցացիայի ջանքերով և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Համերգին ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, Ռումինիայի կառավարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Լևոն Էսքենյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Գյուրջիև» նվագախումը հայկական ազգային նվագարանների կատարմամբ ներկայացրեց Կոմիտասի և Գուրջիևի ստեղծագործությունները «Music of I. Gurdjieff» ալբոմից, որը լավագույնն է ճանաչվել «Edison Jazz/2012 World» մրցանակաբաշխությունում:
Հայկական խմբի ելույթը լայնորեն լուսաբանվեց ռումինական լրատվամիջոցներով: Նախապես հրապարակվել էին հոդվածներ և հարցազրույցներ գեղարվեստական ղեկավարի և կազմակերպիչների հետ, որոնցում, ներկայացնելով Գեորգի Գյուրջիևի և Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, անդրադարձ էր կատարվում Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես «Observator Cultural»-ն անդրադարձել է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ առթիվ Երևանում Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի հիմնադրմանը: Համերգի մասին ռեպորտաժ և հարցազրույցներ տեղ գտան նաև Ռումինական «TVR» հանրային հեռուստատեսությամբ:
Կոմիտասի ճակատագրին ու Հայոց ցեղասպանությանը անդրադարձ կատարվեց նաև համերգի նախօրեին Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում «Գյուրջիևի» գեղարվեստական ղեկավար Լևոն Էսքենյանի դասախոսության ժամանակ: Էսքենյանը լսարանին ներկայացրեց հայկական ժողովրդական մեղեդիների ակունքները և դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերը: Դասախոսությունն ուղեկցվեց Կոմիտասի ձայնագրություններով, ինչպես նաև դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով:
Նմանատիպ նյութեր
732 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
1292 դիտում
19:28 14-05-2015
Հայկական երաժշտության երեկո Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
1027 դիտում
21:19 31-05-2015
Հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում