Թուրքիայի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության. տեսանյութ
Այսօր առավոտյան միագամից խափանվել է Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Տրաբզոն, Այդին, Մուղլա, Էրզրում, Թաքիրդաղ, Սինոլ, Անթալիա, Բուրսա, Իզմիր, Ադանա, Բիթլիս, Չանաքքալե, Հաթայ, Դենըզլի, Էսքիշեհր, Իզմիթ, Թունջելի, Զոնգուլդաք և այլ խոշոր քաղաքների էլեկտրամատակարարումը, որը սպասարկում է TEİAŞ ընկերությունը:
Ներկա պահին այդ երկրի շրջանների կեսից ավելին առանց էլեկտրականության է մնացել. չեն աշխատում մետրոն, տրամվայները, չեն գործում փողոցներում երթեկությունը կարգավորող լուսային ազդանշանները: