211652_close_icon
views-count548 դիտում article-date 15:04 31-03-2015

Դեսպան Տեր-Ստեփանանն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում էին կազմակերպության 57 անդամ պետություններ, Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց կազմակերպության Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ` 2 տարի ժամկետով: Հանդիսանալով կազմակերպության թվով չորս ղեկավար մարմիններից մեկը` հանձնաժողովը մշակում և վերահսկում է անդամ պետություններում կազմակերպության կողմից իրագործվող ծրագրերը:

Նմանատիպ նյութեր