Ռուսաստանում 1 միլիոն գործազուրկ կա
ՌԴ Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավար Վսեվոլոդ Վուկոլովը հայտնել է, որ Ռուսաստանում գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 1 միլիոն մարդ:
Նա նշել է, որ այդ տվյալները արտացոլում են պետական ծառայության մարմիններում գրանցված գործազուրկների թիվը: Իսկ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը ավելի քան 1.2 միլիոն է: Նրանցից 8000 աշխատատեղ բաժին է ընկնում Ղրիմին: