211652_close_icon
views-count1223 դիտում article-date 10:04 31-03-2015

Ավետիսյանների սպանության գործով արդեն 4228 մարդ է հարցաքննվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ 2015թ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների կողմից հարցաքննված մարդկանց թիվը հասել է 4228-ի: Նրանցից մոտ 500-ին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Իսկ մնացած ավելի քան 3 հազար 700 մարդկանց հարցաքննել է ռուսական կողմը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից։ Ի դեպ, ըստ լուրերի՝ ազատվածների մեջ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, ում անմիջական ղեկավարության տակ է գտնվել Ռուսաստանի՝ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան: Սակայն ամենաաբսուրդն այն է, որ այդ հարցաքննությունների արդյունքում ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն են ստացվել, այլ նորանոր հարցեր են ի հայտ եկել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր