«Հարավկովկասյան երկաթուղիները» սնանկության եզրի՞ն. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն ռուսական մեկ այլ ընկերության՝ ՀԷՑ-ի օրինակով կարող է հայտնվել սնանկացման եզրին: Ընկերությունը տևական ժամանակ է՝ վնասով է աշխատում և հսկայական պարտքեր է կուտակել: Հենց այս խնդիրների պատճառով է, որ ընկերությունը որոշել է կրճատել աշխատակազմը, աշխատողների աշխատաժամը: Բացի դրանից՝ տնօրինությունն աշխատողներին ստիպում է իրենց հաշվին արձակուրդ գնալ, ինչի արդյունքում ևս որոշակի գումար է խնայվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։