12023 դիտում
18:30 30-03-2015
Լեռնային Ղարաբաղում զոհված 5 զինծառայողների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԼՂՀ ՊԲ
Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես "haqqin.az" կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող հաղորդագրությանը, որում նա գոհունակություն է հայտնում Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա դրանով ադրբեջանցի վայ քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է:
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
14:02 18-09-2021
Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ԱԱԾ
850 դիտում
17:47 16-08-2023
Արցախից հերքում են. հղի կնոջ մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը
Այս բաժնից
469 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
721 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը