Լոս-Անջելեսում փոխհրաձգության հետևանքով 2 երիտասարդ է վիրավորվել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի համալսարաններից մեկի տարածքում անհայտ անձը կրակ է բացել համալսարանի տարածքում, որի հետևանքով 2 երիտասարդ է վիրավորվել, հայտնել է CBS հեռուստաալիքը:
Ըստ ոստիկանության տվյալների, դեպքը տեղի է ունեցել համալսարանի ավտոկանգառում: Անհայտ անձը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որի մեջ են գտնվել 14 և 18-ամյա երիտասարդներ: Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: