Ավստրալիայում օդաչուներին արգելվել է միայնակ մնալ խցիկում
Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել, որով այսուհետ կարգելվի ուղևորատար օդանավերի օդաչուներին միայնակ գտնվել խցիկում:
Որոշումը կայացվել է վերջերս Ֆրանիսայում A320 օդանավի դիտավորյալ կործանումից հետո: Նոր որոշումն ուժի մեջ է մտնելու օրերս և կտարաշվի ինչպես միջազգային, այնպես էլ ներքին չվերթներին:
Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ ուղևորվող A320 օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, գլխավոր օդաչուի բացակայությունից օգտվելով, փակել էր օդաչուի խցիկը և դիտավորյալ կործանել օդանավը: Զոհվել էին օդանավի 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: